Դիմում ենք ՄԱԿ ԱԽ-ին՝ քննելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի դրսևորման դեպքերը ՀՀ սուվերեն տարածքում. Հայաստանի կանանց նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել

Լուրեր

06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահամանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կանանց նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու՝ ակնկալելով քննություն սկսել ՀՀ սահմաններին սպառնացող ագրեսիայի դեպքերը: Հայտարարությունը՝ ստորև.

«Դիմում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին՝ քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող ադրբեջանական ագրեսիայի դեպքերը և նպաստել իրավիճակի խաղաղ լուծմանը

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավատեր,

Հավատարիմ մնալով ՄԱԿ կանոնակարգով հռչակված նպատակներին՝ փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների հանդեպ,

Հաշվի առնելով

❗️ 2020թ․ աշնանը մեկնարկած թուրք-ադրբեջանական դավադիր հարձակումը Արցախի վրա,
❗️ Արցախի բռնի տրոհման նախադեպը և այդ սցենարի կրկնության սպառնալիքը ՀՀ-ում,
❗️ Որպես վերոնշյալ ագրեսիայի շարունակություն՝ 2021թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զիված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ինչի արդյունքում հրահրվել են բախումներ ՀՀ զինված ուժերի հետ՝ մայիսի 25-ին հանգեցնելով զոհերի,
❗️ Ադրբեջանի կողմից լարվածության սրումը՝ հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի՝ հնարավոր ռազմական էսկալացիան կանխել ՄԱԿ կանոնակարգի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված խաղաղ ճանապարհով,

🌐 ՄԱԿ կանոնակարգի 35-րդ և 51-րդ հոդվածներով սահմանվող իրավասությամբ սույնով դիմում ենք Միավորված Ազգերի Կամակերպության Անվտանգության Խորհրդրին՝

քննելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի դրսևորման դեպքերը ՀՀ սուվերեն տարածքում, ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը և կանխելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը՝ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ։

ℹ️ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է լրացնել տվյալները հետևյալ հղումով: