Հայաստանի Հանրապետությունը դատի է տվել Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցող կապալառու ընկերություններից մեկին

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Այսօր Գյումրու տեխնոպարկում Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է  Շիրակի մարզի համար կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ  ավտոճանապարհի մասին։

Նա ասել է, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրը 2018 թվականին ինչ-ինչ պատճառներով դադարեցվել էր։

Հիշեցնենք, որ այս ճանապարհի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի, այն ոչ միայն զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերի համար, այլ կապահովի դյուրին երթևեկություն Հայաստանի հարավային սահմանից դեպի Վրաստան, նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ։

«Կան տարբեր քրեական գործեր, տարբեր խնդիրներ։ Մի կապալառու ընկերության դեմ Հայաստանի Հանրապետությունը միջազգային արբիտրաժ և տարբեր դատարաններում դատական պրոցեսի մեջ է, բայց չինացի գործընկերներ հետ՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ մենք կարողացել ենք հասնել նրան, որ շինարարական աշխատանքների մեկնարկն այս տարի արդեն իսկ տրվել է։

Այսօրվա դրությամբ մենք ակնկալում ենք, որ կունենանք շուրջ 46 կիլոմետրանոց ճանապարհ, որը Թալինից մինչև Գյումրի մեզ կապահովի միակողմանի  ասֆալտապատ ճանապարհ։ Կարող եմ նշել, որ նախկին բետոնյա ծածկը փոխարինվել է ասֆալտբետոնե ծածկով՝ հաշվի առնելով այնտեղ տարբեր պարամետրերի բացակայությունը , խնդիրների առկայությունը»,-ասել է նախարարը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ  2018-2020 թվականների ընթացքում Շիրակի մարզում հիմանորոգվել  և  բարեկարգվել են 107,8 կիլոմետր ճանապարհ, կատարված աշխատանքների համար վճարվել են 8,7 միլիարդ դրամ, ինչպես նաև 9 միլիոն 143 հազար  եվրո և 17 միլիոն 755 հազար ԱՄՆ դոլար։

Արմիկ Մովսիսյան