Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները

Լուրեր

06.04.2026 | 19:23
Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել
06.04.2026 | 19:10
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 19:00
Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 18:48
Էրիթրեայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ անհետացել են Հարավային Աֆրիկայում խաղից հետո
06.04.2026 | 18:35
Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց
06.04.2026 | 18:27
ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին․ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել
06.04.2026 | 18:17
Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել
06.04.2026 | 18:10
Ղազախստանը ՀԿԵ-ն ձեռք բերելու բանակցություն չի վարում // Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 18:01
Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ
06.04.2026 | 17:54
10 մլն ռուբլու պարտքի պատճառով խոշտանգման գործը հասել է դատարան․ ՔԿ
06.04.2026 | 17:45
ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
06.04.2026 | 17:34
Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել «Ռեալի» մարզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 17:22
Քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր
06.04.2026 | 17:12
«Մանչեսթեր Սիթիից» հաստատել են, որ Բերնարդու Սիլվան կհեռանա
06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
Բոլորը

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։