Լավրովի կարծիքով՝ չնայած ԼՂ-ի պատերազմին՝ հայ-ռուսական ջերմ հարաբերությունները պահպանվել են

Լուրեր

25.09.2026 | 13:54
«Միջազգային քրեական դատարանի մանդատը պետք է իրականացվի անկախ և անաչառ»․ Դավիթ Կարապետյանը՝ Նյու Յորքում
25.09.2026 | 13:47
ԱԶԲ-ն նոր ֆինանսական գործիքներ է առաջարկում Հայաստանի ջրային ծրագրերի համար
25.09.2026 | 13:39
Ջասթին Գեյջին արձագանքել է Արման Ծառուկյանի հետ չեմպիոնական մենամարտին
25.09.2026 | 13:30
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը
25.09.2026 | 13:19
Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին
25.09.2026 | 13:16
Սեպտեմբերի 28-ից Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրեւներ
25.09.2026 | 13:10
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
25.09.2026 | 13:00
Ովքեր և ինչպես կմասնակցեն բուժաշխատողների լիցենզավորման գործընթացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 12:49
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին
25.09.2026 | 12:38
ՌԴ ԱԹՍ-ները գրոհել են Ուկրաինան․ Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել հիվանդանոցը
25.09.2026 | 12:20
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու»
25.09.2026 | 12:18
Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել
25.09.2026 | 12:10
Փաշինյանը ՄԱԿ-ում գերիների վերադարձից է խոսել // Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 12:07
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 12:03
Ինչ է նվիրել Չինաստանի դեսպանը Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։

Մասնավորապես, լրագրողի հարցին՝ Ռուսաստանին հաջողվե՞լ է պահպանել Հայաստանի հետ ջերմ հարաբերություները՝ չնայած Ղարաբաղում զինված հակամարտության անբարենպաստ ելքին, Լավրովը պատասխանել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ստուգվել են ժամանակի ընթացքում։ Նա նշել է, թե կասկած չունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության ու դաշնակցային փոխգործակցության ոգով։
«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի տալ եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն է Ռուսաստանի միջնորդական առաքելությունը՝ անձամբ նախագահ Պուտինի, որի շնորհիվ մեզ հաջողվեց հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման ավարտին 2020 թվականի աշնանը և տարածաշրջանում սկսել իրավիճակի կարգավորման գործընթաց»,- ասել է Լավրովը։

Նա վստահեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հաջողությամբ իրագործվում է։

«Այսօր կարող ենք ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունը՝ արձանագրված 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում է։ Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար ու սոցիալ-տնտեսական հետևանքներին, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ռուսական օգնությունը բարձր է գնահատվում մեր հայ ընկերների կողմից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա, միաժամանակ, նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Լավրովի խոսքով՝ առկա է աննախադեպ ակտիվ ու վստահելի քաղաքական երկխոսություն բարձր մակարդակով և ոչ միայն։

«Միայն այս տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են երկու անգամ, անցկացրել բազմաթիվ հեռախոսազանգեր։ Մայիսի սկզբին կայացավ իմ այցը Երևան»,- հիշեցրել է Լավրովը։

Ռուսաստանցի դիվանագետը նաև նշել է, որ համավարակի հետևանքների հաղթահարման համար ՌԴ-ն Հայաստանին է մատակարարել տասնյակ հազարավոր «Sputnik V» պատվաստանյութ։ Լավրովի հավաստմամբ՝ հաջողությամբ զարգանում են նաև կապերը առևտրի ու տնտեսության ոլորտներում, որին նպաստում են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները։

Էմմա Չոբանյան