Պուտինի պատանդն է ՀՀ իշխանությունը․ ելքը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն է․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

Պարո՛ն Սաքունց, շուրջ 10 օր է՝ ադրբեջանցիները զավթել են ՀՀ սուվերեն տարածքներ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, և երկրորդ օրն է՝ շրջանառվում է դեմարկացիայի մասին փաստաթուղթ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՔԱՎ-ը, կոշտ գնահատականներով հայտարարություն է տարածել: Մասնավորապես նշել եք, որ Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ, ինչպես նաև ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, չի կարող ընդունել Հայաստանի համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին։ Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ մտահոգություններ են առկա։

-Հայտարարության մեջ հստակ ձևակերպված են մտահոգությունները, որոնց հիմքում հետևյալն է՝ լեգիտիմության օրինապահության հիմքը հանդիսանում է հաշվետու և  թափանցիկ կառավարումը, հանրային իրազեկումը այնպիսի գործընթացների վերաբերյալ, որոնք վճռորոշ և ուղղակի ազդեցություն ունեն պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման վրա…

Մենք արդեն գտնվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլում: ժամանակին մենք հայտարարություն էինք տարածել ընտրությունների անհրաժեշտության մասին, հիմնավորել էինք, որ բարձրագույն և ներկայացուցչական մարմինը, ըստ էության, չի կատարում իր գործառույթները պետության ճակատագրի, քաղաքացիների իրավունքների վերաբերյալ վճռորոշ հարցերում… ԱԺ-ն պատշաճ խորհրդարանական վերհսկողություն չի իրականացնում քաղաքական իշխանության գործողությունների նկատմամբ և քաղաքական ղեկավարությունն էլ պատշաճ հաշվետվություն չի ապահովում ԱԺ-ի առջև: Սրանք փաստեր են, որոնք վկայում են լեգիտիմության բացակայության կամ նվազման մասին՝ որպես պետական ինստիտուտներ: Եվ այս պարագայում, երբ արտահերթ ընտրություններով լեգիտիմության ձևավորման պրոցեսի մեջ ենք, ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանային անվտանգության, ՀՀ քաղաքացիների անվտանգության հետ կապված գործողությունների գնալը, բավականին մտահոգիչ է, որովհետև այս հարցերը պետք է թողնել արտահերթ ընտրություններից հետո ձևավորվող նոր իշխանություններին, որոնք կունենան լեգիտիմություն՝ ՀՀ քաղաքացիների քվեարկության արդյունքների հիման վրա: Նախընտրական ժամանակաընթացքում նման բախտորոշ և կենսական խնդիրների լուծման գնալը համարժեք չէ, ճիշտ չէ, հիմնավոր չէ և լեգիտիմ չէ…

Պարոն Սաքունց, ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չընդունեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկը ռազմական աջակցության վերաբերյալ: ԱՄՆը, Ֆրանսիա, Հնդկաստան շատ կոշտ ձևով դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ինչո՞ւ իշխանությունը չի ուզում օգտվել ՀՀ շահերը պաշտպանելու բոլոր հնարավորություններից և լծակներից:

-Մոլորություն է, և դա ողբերգական հետևանքներ է ունենալու, եթե ներկա իշխանությունը ելնի այն դրույթից, որ հնարավոր է ՀՀ անվտանգության ապահովումը՝ շարունակելով գործել եռակողմ համաձայնագրի շրջանակներում: Ուժի կիրառման սպառնալիքի տակ չի կարելի գնալ սահմանազատման և սահմանանշման աշխատանքների: Նաև ՀԱՊԿ-ը չի ապահովելու ՀՀ անվտանգությունը, քո անվտանգության երաշխիքը քո ռեսուրսներն են, որոնք պետք է վերակազմակերպել. սա պետք է դիտարկել՝ որպես ելակետային դրույթ: Ոչ միայն պետք է դիմես Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ այլ երկրի, այլ նաև քո ռեսուրսները պետք է ինքնակազմակերպես, այսինքն՝ ստեղծես անհրաժեշտ բազա, ոչ միայն զենք ու զրահի մասին է խոսքը, այլ նաև քաղաքական կոնցեպցիայի, թե ինչպիսին է քո հայեցակարգը ՀՀ հետագա անվտանգության ապահովման և զարգացման համար: Եթե անվտանգության հայեցակարգը շարունակելու է մնալ ՀԱՊԿ շրջանակներում և ռուս-հայկական ռազմավարական դաշինքի շրջանակներում, ապա դա ողբերգական հետևանքների է բերելու ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին, չի երաշխավորելու մեր անվտանգությունը և զարգացումը: Այո՛, կան այլընտրանքային ռեսուրսներ, և հիմա պետք է համարձակություն ունենալ, և եթե ՀԱՊԿ անդամ պետությունը՝ ՌԴ-ն, կարողանում է առանձին հարաբերություններ զարգացնել, այդ թվում նաև ռազմական, ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ՝ հանձին Թուրքիայի, ապա ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի կարող ռազմական համագործակցություն ձևավորել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության, ասենք՝ Ֆրանսիայի հետ, որն աշխարհի 5 հզոր պետություններից մեկն է, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է: ՀՀ ներկա իշխանությունը կարծես թե գտնվում է պատանդի վիճակում՝ եռակողմ համաձայնագրի կնքահոր՝ Պուտինի ձեռքին: Ուրիշ բացատրություն չկա: Բայց եթե իշխանությունը գտնվում է պատանդի ձեռքում, պետությունը չի կարող գտնվել պատանդի կարգավիճակում: Այս առումով իշխանությունը պետք է քայլեր կատարի պատանդի վիճակից դուրս գալու համար, որի ճանապարհը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն է և միջազգային ատյաններում խնդիրները լուծելուն ուղղված ջանքերն են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան