Պահանջում ենք՝ ԵԽ-ն հետևողական լինի Ժնևյան կոնվեցիայի իրականացմանը և ստիպի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. քաղհասարակության դիմումը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համատեղ դիմում են  ուղղել Եվրոպական խորհրդարանին՝ պահանջելով, որ ԵԽ-ն հետևողական լինի մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվեցիայի իրականացմանը և ստիպի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել անազատության մեջ պահվող հայ ռազմագերիներին:

«Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվող բանաձևի կապակցությամբ օրեր առաջ հերթական անգամ մեր դիմումով Խորհրդարանի ուշադրությունն ենք հրավիրել Ադրբեջանում հայ ռազմագերիների և գերության մեջ պահվող քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման խնդրին։

Մասնավորապես, դիմումի շրջանակներում ներկայացրել ենք մտահոգությունն առ այն, որ Ադրբեջանում պահվող ավելի քան երկու հարյուր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք մինչ օրս հայրենիք չեն վերադարձվել։ Միաժամանակ, Եվրոպական խորհրդարանի ուշադրությունն է հրավիրվել Հայաստանի քաղաքացիների և զինծառայողների դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարվող դաժանությունների վերաբերյալ սոցիալական մեդիայում շրջանառվող հազարավոր տեսանյութերին և նկարներին, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և դիտավորյալ սպանության վերաբերյալ միջազգային մարմինների և ՀՀ ՄԻՊ-ի զեկույցներին։ Այս մտահոգությունները ներկայացվել են նաև Ադրբեջանի կողմից ատելության քաղաքականության սաստկացման համատեքստում, երբ այդ երկիրը ղեկավարող վերնախավի հանրային հայտարարությունները խրախուսում են թշնամանք բորբոքող հռետորաբանություն և ծայրահեղ հայատյացություն Ադրբեջանում։

Դիմումի շրջանակներում բարձրաձայնվել է նաև մտահոգությունն առ այն, որ ադրբեջանական իշխանություններն արդյունավետորեն չեն համագործակցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելու հայ ռազմագերիների անվտանգությունն ու հիմնական մարդու իրավունքները։

Այսպիսով, դիմումով պահանջել ենք Եվրոպական խորհրդարանին հետևողական լինել մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվեցիայի իրականացմանը և ստիպել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել անազատության մեջ պահվող հայ ռազմագերիներին։

Նախօրեին Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է սպասվող բանաձևը՝ պահանջելով Ադրբեջանից, ի թիվս այլ հարցերի, առանց որևէ նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, դատապարտելով Ադրբեջանի բռնությունները, և կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ ռազմական հակամարտության հետ կապված իրենց գերեվարության ներքո գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակ տրամադրել։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կառույցներին և կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել խնդրի բարձրաձայնման և բանաձևի ընդունման հարցում»։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ