Նախատեսվում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում
Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է խիստ սահմանափակումներ մտցնել օլիմպիական խաղերի ընթացքում:
Երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ, մասնավորապես կարգելվեն մարզիկների և պատվիրակությունների անդամների շփումները տեղի բնակչության հետ: Նա նաև նշել է, որ Pfizer- ը մտադիր է անվճար պատվաստանյութ տրամադրել բոլոր երկրների մարզիկներին:
Տոկիոյի օլիմպիական ամառային խաղերի մեկնարկին մնացել է 65 օր: