5 էլեկտրաավտոբուսներ Եվրամիությունից, 63 «գազելներ»՝ ՌԴ-ից․ կփոխվի Գյումրու տրանսպորտային համակարգը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մինչև սեպտեմբեր ամբողջությամբ կփոխվի Գյումրու տրանսպորտային համակարգը։ Եվրամիության աջակցությամբ ձեռք կբերվեն՝ 18-20 տեղանոց 5 էլեկտրական ավտոբուսներ, իսկ սուբվենցիոն ծրագրով՝ ՌԴ-ից կներկրվեն 63 «Gazelle Next» մակնիշի մեքենաներ։ Դրանք կլինեն 17 տեղանոց։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

Մանրամասնելով այս երկու ծրագրերը՝ պաշտոնյան տեղեկացրեց, որ Եվրամիության ծրագրի նախնական արժեքը մոտ 450 հազար եվրո է։

Եվրամիության ծրագիրը, որը կոչվում է «Եվրամիությունը՝ հանուն կայուն և կանաչ կառավարման», փորձարկվելու է Գյումրի, Վանաձոր և Լեհաստանի Պիլա քաղաքներում։
Ավտոբուսների տեխնիկական բնութագրերը, ըստ մեր զրուցակցի, դեռ մշակման փուլում են։ Այս ծրագրի շրջանակում ձեռք բերվող 5 ավտոբուսների գործարկման հետ միաժամանակ կներդրվի միասնական տոմսի քարտային համակարգը։

Իսկ սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը 900 միլիոն դրամ է՝ 450 միլիոնը ներդնում է Գյումրու քաղաքապետարանը, 450 միլիոնը՝ ՀՀ կառավարությունը, քաղաքապետարանը ձեռք կբերի 63 միկրոավտոբուսներ։

«Առաջին մրցույթը շահել է «Մուլտի Մոթորս» ընկերությունը, պայմանագիրն արդեն կնքված է, ձեռք կբերի 56 «Gazelle Next» մակնիշի մեքենաներ։ 120 օրում պարտավորվում են ներկրել։

Երկրորդ մրցույթը տեղի է ունեցել երեկ, շահել են 2 կազմակերպություններ։ Տեսնելու ենք՝ որն է ավելի էժան գներով կարողանում փոխադրել, հավանությունը կտանք նրան։
Երկրորդ փուլում կներկրվեն 4 հատ սովորական, 3 հատ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված միկրոավտոբուսներ։ Այսինքն՝ ընդհանուր թիվը 63 է, բայց մենք նաև անցած տարի էինք ձեռք բերել 3 նման միկրոավտոբուսներ», – ներկայացրեց Արտյոմ Սարգսյանը։

Քաղաքապետարանի պաշտոնյան նաև թվարկեց ռուսական արտադրության միկրոավտոբուսների առավելությունները։
«Ռուսաստանն ամբողջությամբ անցել է «գազելներ»-ի, դրանք շատ հարմարավետ են, շարժիչը, մյուս բոլոր մասերը ճարվող են, սպասարկումը էժան է՝ չինականից 5-10 անգամ էժան »,-նշեց Արտյոմ Սարգսյանը։

Մեր հարցին՝ 69 տրանսպորտային միջոցներն արդյոք բավարա՞ր են Գյումրու բնակիչներին լիարժեքորեն սպասարկելու համար, Արտյոմ Սարգսյանը պատասխանեց․ «Մեր երթուղային ցանցը դեռ պատրաստ չէ, պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Ամբողջ քաղաքով պիտի ունենանք 8-10 երթուղի։

Մենք ցանցը կկազմենք այս 69 ավտոբուսով, հետագայում, ինչպես խոստացել է Գյումրու քաղաքապետը, տրանսպորտային միջոցների ձեռքբերումը կլինի շարունակական»։

Արմիկ Մովսիսյան