ՀՀ պետական պարտքը 1 ամսում աճել է 120,8 միլիոն դոլարով

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

ՀՀ պետական պարտքը 1 ամսում աճել է 120,8 միլիոն դոլարով կամ 1,3%-ով։ Այսպես․ եթե այս տարվա մարտին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 652 միլիոն դոլար, ապրիլին այն հասել է 8 միլիարդ 772,8 միլիոն դրամի։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Իսկ նախորդ տարվա ապրիլին ՀՀ պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 403,1 միլիոն դոլար։ 1 տարում ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 1 միլիարդ 370 միլիոն դոլարով կամ 18,4 %-ով։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսին ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, որ այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8,9 մլրդ դոլար։

Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հորդորում է պետական պարտքից չվախենալ, քանի որ այն երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնելու համար է արվել: Այս մասին Փաշինյանն ասել էր ԱԺ հատուկ նիստի ընթացքում մայիսի 10-ին։

Նա շեշտել էր, որ եթե անհրաժեշտություն լինի, կրթության ոլորտում ֆինանսական, ներքին աղբյուրների խնդիր լինի, ապա 1 մլրդ, անգամ 2 մլրդ պարտք էլ պետք է վերցնել և հանրապետությունում լայնածավալ կառուցել մանկապարտեզներ, նախակրթարաններ, ակադեմիական քաղաք, քանի որ դա ներդրում է ապագայի մեջ:

«Այդ փողի գինը նվազում է, վաղը կապիտալ ես ունենալու, այդ պարտքը սպասարկես: Նկատի ունեմ՝ պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպանները լցնենք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»,- նշել էր վարչապետի պաշտոնակատարը: