Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Աշխարհում լայն տարածում ունեցող հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը, 2020 թվականից կիրառվում է նաև Հայաստանում։
Տրանսֆերային գնագոյացման գլխավոր նպատակներից է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումը և հարկային կարգապահության բարելավումը։ Հարկային վարչարարության այս նոր գործիքի կիրառման տեսանկյունից՝ առաջին քայլը այդ անձանց շրջանակը պարզելն է. հաղորդում է ՊԵԿ-ը:

Կազմակերպության փոխկապակցված անձանց շրջանակի նույնականացումն անհրա¬ժեշտ է իրականացնել հաշվետու տարվա սկզբին՝ գնահատելով ՀՀ հարկային օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցվածության չափանիշները: Մասնավորապես, անուղղակի և ուղղակի կերպով մասնակցությունը և գործարար որոշումների վրա ազդեցությունը։

Փոխկապակցված անձանց շրջանակը պարզելուց հետո, անհրաժեշտ է պարզել այդ անձանց միջև գործարքների վերահսկվող լինելը, ինչը կարգավորվում է Հարկային օրենսգրքի 363-րդ հոդվածով։ Փոխկապակցված անձանց շրջանակի փոփոխությունները հանգեցնում են վերահսկվող գործարքների քանակի փոփոխության:

Բացառություն են կազմում ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջև իրականացված գործարքները։ Այդպիսի գործարքները համարվում են վերահսկվող, եթե կողմերից մեկը ռոյալթի վճարող է, կամ օրենսգրքով սահմանված կարգով օգտվում է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և ռոյալթիի գծով հարկային արտոնություններից։
Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների դեպքում գործարքները համարվում են վերահսկվող՝ անկախ գործարքի կողմերի փոխկապակցված համարվելու հանգամանքից: Այդ երկրների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը սահմանելու մասին» թիվ 595-Ն որոշմամբ։

Եթե կազմակերպության վերահսկվող գործարքները տվյալ տարին գերազանցում են 200 մլն դրամը, ապա տնտեսավարողն այդ մասին պետք է ծանուցի հարկային մարմնին` մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։

Ծանուցման ձևը և վերջինիս լրացման կարգը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 671-Ն հրամանով։

Հարկային մարմինն ուսումնասիրում է վերահսկվող գործարքների մասին ծանուցումները։ Եթե լինում են ռիսկային գործարքներ, այդ դեպքում՝ հարկ վճարողից պահանջում է փաստաթղթավորում: Հարկային մարմնի ծանուցելուց հետո տնտեսվարողը փաստաթղթերը ներկայացնում է 30 աշխատանքային օրվա ընթացքում։

Հարկ վճարողը կարող է մինչև հարկային մարմնի կողմից փաստաթղթավորման պահանջի մասին ծանուցում ստանալը, ինքնուրույն ճշգրտել իր համապատասխան հարկվող բազան: Այն դեպքում, երբ հարկ վճարողի կողմից ինքնուրույն ճշգրտումներ չեն իրականացվում, և հարկային մարմնի կողմից հայտնաբերվում են դեպքեր, որ տվյալ գործարքը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորություն սկզբունքին, ապա կարող է սկսվել տրանսֆերային գնագոյացման ստուգման գործընթաց։
Փաստաթղթավորման մեջ ներառվող տեղեկությունների վերաբերյալ պահանջներն ամրագրված են Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածով: