Առիթ են տվել թուրքերը. պետք է նրանց պատանդ վերցնել և փոխել մեր գերիների հետ. Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հետ

–Պարո՛ն Բադասյան, ի՞նչ գնահատական կտաք այն իրավիճակին, որ հայտնի դարձավ և Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հակառակորդը խախտել է ՀՀ պետական սահմանը, 3․5 կմ-ի չափով խորացել և բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։ Սա ինչի՞ հետևանք էր և արդյո՞ք հնարավոր էր խուսափել այս միջադեպից։

-Ընդունված բան է աշխարհում, որ պարտված Կառավարությունը հեռանում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաներ արեց, մեղքը գցեց հների վրա։ Հիմա շատ հեշտությամբ այս մեղքն էլ կգցի հների վրա՝ ասելով. «Ժողովուրդ, գիտեք՝ ինչ կա, հներն են մեղավոր։ Նրանք սադրում են, պայմանավորվել են։ Սրանք սադրանքներ են, բայց ժողովո՛ւրդ ջան, ձեր ցավը տանեմ, չշեղվեք հանկարծ»։ Նա ամեն ինչ կանի։ Հիմա առիթ են տվել թուրքերը՝ պետք է նրանց գերի վերցնել, բերել Երևան և փոխել մեր գերիների հետ։

–Արտահերթ ընտրությունները կարո՞ղ են խնդիր լուծել և արդյո՞ք լինելու է երկու բևեռ։

-Նիկոլը, ցավոք, դիտավորյալ է դա անում, այսինքն՝ սնվում է հների միջոցով, մեղքը բարդում է հների վրա։ Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ կարողացավ իր վրայից մեղքը գցի հների վրա, հներին դարձրեց բևեռ, և ընտրությունը լինելու է վատի և ավելի վատի, այսինքն՝ հների և նորերի միջև։ Մինչև հիմա ինչպես եղել է, այդպես էլ լինելու է։

-Ըստ Ձեզ՝ առաջացած խնդիրները հնարավոր չի՞ լինի լուծել ընտրություններից հետո։ Չունե՞ք նման սպասելիքներ։

-Ես նման սպասելիքներ, այո՛, ունեմ։ Եթե գոնե վատն ընտրվի, որովհետև գոնե հները դավաճան չեն։ Ես տեսնում եմ, որ ժողովուրդը հակում ունի ընտրելու հներին և Նիկոլին։ Բայց հները գոնե դավաճան չեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ հեռախոսազրույցում։

Մերի Մարտիրոսյան