Ստանիսլավ Զասն ու Վաղարշակ Հարությունյանն այսօր Սյունիքում տիրող իրավիճակն են քննարկել․ ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Լուրեր

05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի երկրորդ հեռախոսազրույցը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Քննարկվել է Սյունիքի մարզում տիրող իրավիճակը»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ մայիսի 13-ին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Վաղարշակ Հարությունյանի, այնպես էլ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։

Վլադիմիր Զայնետդինովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացումներին և, անհրաժեշտության դեպքում, Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ Կանոնադրության դրույթներով նախատեսված անհրաժեշտ գործողություններ կձեռնարկվեն։

Զայնետդինովը հայտնեց նաև, որ ՀԱՊԿ քարտուղարությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Հայաստանից որևէ դիմում կամ փաստաթուղթ չի ստացել։

Նշենք, որ ՀՀ Կառավարության աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ «վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին»: