Բարսեղ Բեգլարյանի փաստաբանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում այսօր մեղադրյալներից Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը միջնորդեց վերացնել Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Պաշտպանը շեշտեց, որ Բարսեղ Բեգլարյանն այս ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ և չի կարող խոչընդոտել գործի քննությանը, ազդել գործի քննության վրա։

«Դատաքննության ընթացքում Բարսեղ Բեգլարյանի կողմից չի եղել դատաքննության մասնակից անձանց վրա ազդելու որևէ դեպք, իսկ հետագայում նման ազդեցությունն ուղղակի անհնար է։ Չկա հիմք նաև ենթադրելու, որ նա կարող է կատարել ՔՕ-ով սահմանված որևէ արարք։ Խափանման միջոցի առկայությամբ սահմանափակված է նրա՝ արտասահման մեկնելու հնարավորությունը, բացի այդ՝ այն արդեն իսկ բացասաբար է ընկալվում նրա արտասահմանյան գործընկերների կողմից և կարող է ստվերել նրա՝ որպես գործարարի և բաժնետերի վարկանիշը»,- նշեց նա:

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդության դեմ առարկեց․ «Եթե վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ առկա է խափանման միջոց, ապա դրա համար առկա են նաև հիմքեր: Մեղադրանքի նկարագրությունը պարզ է, և վարույթն իրականացնող մարմինը հետևություն է արել, որ նրա պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով, հաշվի առնելով նրա տարիքն ու մշտական բնակցության վայր ունենալու հանգամանքները, պետք է որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին։ Վարույթն իրականացնող մարմինը հանգել է ողջամիտ հետևության, որ ստորագրությամբ չհեռանալը կարող է կանխել Բեգլարյանի կողմից անհարգալից պատճառներով գործի քննությանը չներկայանալու և գործով անցնող անձանց վրա ազդելու հնարավորությունը։ Մտավախություն կա, որ Բարսեղ Բեգլարյանը հնարավորություն ունի դատավարության մասնակիցների վրա անօրինական եղանակներով ազդեցություն գործել։ Դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, և նշված վտանգն առկա է»։

Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի առաջիկայում։

Լիլիթ Շաբոյան