Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանին

Լուրեր

09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Պաշտպանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը:

Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:

Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:

Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։

Հանդիպմանը քննարկվել է նաև նախընտրական փուլին առնչվող` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանը կարևորել է հասարակությունում համերաշխությունը և նշել, որ իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական դիտարկում: