Ուկրաինայում երկու պատգամավորի պետական դավաճանության մեղադրանք են առաջադրել
Քաղաքականություն
11.05.2021 | 17:59Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան Գերագույն ռադայի երկու պատգամավորի մեղադրանք առաջադրելու մասին փաստաթղթեր է ստորագրել։ Նրանց կասկածում են պետական դավաճանության և Ղրիմում ազգային ռեսուրսների հափշտակության փորձի մեջ։ Այս մասին Վենեդիկտովան հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով միայն պատգամավորների ազգանվան առաջին տառերը՝ «Մ․ և Կ»։
«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն էլ իր Տելեգրամի ալիքում նշել է, որ խոսքը պատգամավորներ Վիկտոր Մեդվեդչուկի և Տարաս Կոզակի մասին է։
Ավելի վաղ հաղորդվել էր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի տանը խուզարկություն իրականացնելու մասին։