Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել սույն գործով քննությունը և այն նշանակել հունիսի 20-ից հետո։ Պաշտպանը հիշեցրեց՝ հունիսի 20-ին երկրում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը։

Վարդևանյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձ, ունի քարոզարշավ իրականացնելու սահմանադրական իրավունք, իսկ նախընտրական շրջանում նշանակված նիստերը կարող են խոչընդոտել նրա հանդիպումներին և քարոզարշավ իրականացնելուն։

Այս միջնորդության դեմ առարկեց մեղադրող Պետրոս Պետրոսյանը՝ շեշտելով, որ ընտրություններին մասնակցությունը չի կարող պատճառ դառնալ, որպեսզի գործի քննությունը տեղի չունենա:

Արմեն Գևորգյանի պաշտպանն էլ տեղեկացրեց, որ Գևորգյանն առողջական խնդիրներ ունի, և նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, ինչի դեմ դատախազը չառարկեց:

Իր հերթին դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի դասընթացներին և չի կարողանա նիստ նշանակել: Արդյունքում հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին։

Լիլիթ Շաբոյան