Ընտրություններին մասնակցելը չի կարող դատական քննություն չիրականացնելու հիմք լինել. դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.05.2021 | 13:26Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ Արմեն Գևորգյանի պաշտպանի առաջարկի վերաբերյալ առարկություն չունի, ինչ վերաբերում է Վարդևանյանի արտահայտած տեսակետին՝ նա ասաց, որ ընտրական գործընթացները դատական գործընթացների հետ որևէ աղերս չունեն, ուստի ընտրություններին մասնակցելը չի կարող դատական քննություն չիրականացնելու հիմք լինել, և որևէ հիմք չկա նիստը տևական ժամանակով ընդհատելու։
Մանրամասները՝ տեսանյութում: