Քոչարյանի պաշտպանը միջնորդեց նիստերը հետաձգել մինչ ընտրությունների ավարտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.05.2021 | 13:23Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ իր պաշտպանյալը մասնակցելու է արտահերթ ընտրություններին և լինելու է նորաստեղծ դաշինքի առաջին համարը: Փաստաբանը խնդրեց դատական նիստը հետաձգել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը՝ հունիսի 20-ից հետո:
Մինչ այդ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը՝ հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը վատառողջ է և չի կարող ներկայանալ դատական նիստին:
Մանրամասները՝ տեսանյութում: