Էդմոն Մարուքյանը կրկին ընտրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօր տեղի ունեցած երկրորդ համագումարում կրկին միաձայն կուսակցության նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը: Կուսակցությունն ընտրեց նաև կառավարման խորհրդի 15 անդամներից բաղկացած կազմ, ինչպես նաև ստեղծվեց նոր մարմին՝ քաղաքական խորհուրդ: Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով կուսակցության անցած ճանապարհը, արձանագրած հաջողություններն ու առաջիկա անելիքները:

«Լուսավոր Հայաստանն այս կարճ ժամանակահատվածում անցել է երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: Մասնակցել է առաջին անգամ Հայաստանում համամասնական ընտրակարգով անցկացված տեղական ընտրություններին: Հետո ստեղծվեց «Ելք» կուսակցությունների դաշինքը, որը խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ խորհրդարանական երրորդ ուժը: ԱԺ ընտրություններից անմիջապես հետո մասնակցեցինք Երևանի ավագանու ընտրություններին, որի արդյունքներով էլ զբաղեցրեցինք երկրորդ տեղը»,- հայտարարեց Մարուքյանը՝ իրենց դաշինքի քաղաքական ճանապարհը բնորոշելով լատինական ասույթով. «Փշերի միջով դեպի աստղեր»:

Համագումարի ընթացքում ելույթներ ունեցավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության մի շարք անդամներ: «Երբեք ու երբեք լուսավորական ոչ մի գործունեություն կոմֆորտի գործունեություն չի եղել: Դա եղել է զրկանքների, հետապնդումների և առժամանակ չհասկացման և օտարման ճանապարհ, որը պետք է անցնի ցանկացած մարդ, ով իրեն համարում է լուսավորության մարտիկ: «Ելք» դաշինքի հիմքում հենց այս գործունեությունն է դրված»,- իր ելույթում ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր հերթին շեշտեց, որ դաշինքին շատ լուրջ փորձություն է սպասվում: «Էս նոր փորձության պարագայում որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ հանգամանքներում հանրությունը փողոց դուրս կգա: Ակնհայտ է, որ էս իշխանությունը փորձելու է վերարտադրվել, ինչը շատ վատ անդրադարձ է ունենալու մեր լուսավոր հայրենիք ունենալու հեռանկարի վրա»,- հավելեց Արամ Սարգսյանը: Նկատենք, որ համագումարին բացի «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություններից որևէ այլ քաղաքական ուժ ներկա չէր:

Շողիկ Գալստյան