«Բլից-կրիգ» չի լինի. հայկական կողմը կարող է գնալ հակահարձակման. «Ժամանակ»

Լուրեր

12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, որի ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է՝ կաջակցի իր դաշնակից Հայաստանին: Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն ավելացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ներուժի կայուն արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը:

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւը ռազմական սադրանքները չի բացառում, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի կանխատեսում: Ռազմական փորձագետը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում, բայց Ադրբեջանի ռազմական կեցվածքի վրա ոչ թե ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններն են ազդելու, այլ ներիշխանական պայքարը կլանների միջեւ: Եվսեեւը համոզված է, որ Բաքվում այսօր ռազմական լուրջ հաջողությունների ակնկալիքներ չունեն: Ավելին, հայկական զինված ուժերը, որոնք ավելացրել են իրենց ռազմական ներուժը, պատրաստ են հակահարձակման, եւ լավ կլիներ, որ այս գործոնը հաշվի առնեին Ադրբեջանում:

Պարոն Եվսեեւ, համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Կա՞ն արդյոք իրական հիմքեր կանխատեսելու լայնածավալ պատերազմ:

Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները եւ մասնավորապես Միացյալ Նահանգներն ունեն նման մտահոգություն, որ իրավիճակը կարող է սրվել մինչեւ այս տարվա ամառ, սակայն դա առայժմ դժվար է հաստատել կամ հերքել: Պարզ է, որ երբ ավարտվեն ընտրությունները, կավարտվի նաեւ Իլհամ Ալիեւի ստանձնած պարտավորությունների ժամկետը, բայց հետո շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում եւ կախված է լինելու տարբեր գործոններից: Ես չէի կապի պատերազմի հավանականությունը Ադրբեջանի հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որի ելքն ակնհայտ է: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի գործողությունների վրա ավելի շատ ազդում են ներքաղաքական որոշ գործոններ եւ մասնավորապես՝ Ալիեւների եւ Փաշաեւների կլանների պայքարը իշխանության ներսում: Բայց որքան հասկանում եմ՝ ներքաղաքական այս պայքարն առայժմ կրիտիկական վիճակում չէ: Երբ կլանների դիմակայությունը սրվի, կարող է անհրաժեշտություն առաջանալ դուրս թողնելու այդ լարվածությունը այլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ: Առայժմ կանխատեսում եմ, որ սադրանքներ կլինեն, բայց հակամարտության այնպիսի սրացումներ, ինչպիսին էր Ապրիլյան պատերազմը, ես չեմ սպասում:

Զեկույցում նշված է, թե Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը: Նմանատիպ գործոնները վստահություն հաղորդո՞ւմ են Ադրբեջանին՝ նոր պատերազմ սանձազերծելու, եթե հաշվի առնենք Ապրիլյան պատերազմի արդյունքները:

Ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի գոտում տեղի ունեցավ ուժերի որակական վերադասավորում: Ադրբեջանը քանակական առավելություն ունի, իսկ որակական՝ ոչ: Բացի այդ, ստեղծվել է ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորում: Չեմ կարծում, թե Բաքվում այսօր ինչ-որ լուրջ հաջողությունների ակնկալիքներ ունեն: «Բլից-կրիգ» (կայծակնային պատերազմ) սկզբունքորեն չի կարող լինել: Ավելին, հայկական կողմը պատրաստ է հարձակման: Շատ կուզեի, որ այս գործոնը եւս հաշվի առնեին Ադրբեջանում, որ հարձակմանն ի պատասխան կարող է լինել հակահարձակում:

Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը ոչ թե 2016 թ. ապրիլից հետո, այլ 2016 թ. ապրիլից առաջ: Ապրիլյան իրադարձություններից հետո որակական փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ հայկական զինված ուժերի ռազմական ներուժը մեծացել է, այնպես որ, ուժերի հարաբերակցությունը շփման գծում քիչ թե շատ հավասարվել է: Ադրբեջանը չի ավելացնի պատերազմի ռիսկերն այն պայմաններում, երբ ակտիվորեն քարոզում է Հարավային գազային միջանցք ծրագրի իրականացումը: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին, ուստի պատերազմ սկսելով՝ նրանք փաստորեն կխափանեն համաձայնագրի ստորագրումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: