Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Ավարտվել է բասկետբոլի կանանց Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը: «Կասպիյը», որի կազմում հանդես է գալիս կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար բասկետբոլիստուհի Ինգա Մանուչարյանը, տոնել է հերթական հաղթանակը և դարձել Ղազախստանի չեմպիոն, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Փլեյ-օֆֆ փուլի բոլոր երեք խաղերում «Կասպիյը» հաղթել է Աստանայի «Թայգերս» թիմին, իսկ եզրափակիչում հաղթանակ տարել Թուրքիստանի «Թուրանի» նկատմամբ՝ հռչակվելով Ղազախստանի 2020-2021թթ. առաջնության չեմպիոն:

Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է:

Ինգա Մանուչարյանը ճանաչվել է փլեյ-օֆֆ փուլի լավագույն բասկետբոլիստուհի՝ կայացած 3 խաղում վաստակելով 54 միավոր, հայուհին ընդգրկվել է նաև առաջնության 5 լավագույն խաղացողների ցուցակում:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մանուչարյանը «Կասպիյ» է տեղափոխվել հայկական «Երևան Բասկետից»: Նա նախկինում հանդես է եկել ղազախական «Սինեգորիե» և լատվիական «Պապիրս» թիմերում, վերջինիս կազմում դարձել է Լատվիայի առաջնության փոխչեմպիոն։