Չենք պատրաստվում հետքայլ կատարել ու վերադառնալ հեռախոսային արդարադատությանը․ Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
Բոլորը

Հայաստանը դասվում է համաշխարհային մակարդակով ամենացածր հանցավորություն ունեցող երկրների թվին: Այս մասին Դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Պետք է ձգտենք դառնալ առավել քիչ հանցավորություն ունեցող երկիր, և համոզված եմ՝ ունենք նախադրյալներ: Պետք է շարունակենք այս ուղղությամբ գնալ առաջ: Հայաստանը հանցավորության տեսանկյունից անվտանգ է կամ առավել քիչ վտանգավոր է, քան ցանկացած որևիցե այլ երկիր, որովհետև ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք առաջին տասնյակի մեջ ենք նվազ հանցավորություն ունեցող երկրների շարքում»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ 2018-ին՝ հեղափոխության տարում, արձանագրվել է աննախադեպ ցածր թվով սպանության դեպքեր՝ ընդամենը 35:

Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այս իշխանության հաջողություններից մեկն այն է, որ ունենք անկախ դատական իշխանություն:

«Մեզ մեղադրում են նրանում, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարողանում հստակ հարաբերություններ հաստատել դատական իշխանության հետ, չենք կարողանում կարգավորել դատախազության հետ կապված հարցերը: Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ որևէ եղանակով միջամտել դատական իշխանության, դատախազական մարմինների, իրավապահ համակարգի գործունեությանը,- նշեց Վարդանյանը: Այսօր դժվար է հասկանալ այդ ամենը, սակայն տարիներ անց այդ գործունեությունը կգնահատվի: Հավատացնում եմ, որ կանցնեն տարիներ, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, կգնահատեն, որպես անկախ դատական իշխանության, իրենց գործունեությունն արժանապատիվ իրականացնող իրավապահ համակարգի ձևավորման տարիներ: Չենք պատրաստվում հետքայլ կատարել ու վերադառնալ հեռախոսային արդարադատությանը կամ գործադիրի կցորդ հանդիսացող արդարադատությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: