ՍԴ-ն Հռոմի պապից կաթոլիկ գտնվեց և այսպես վարվեց․ Արթուր Դավթյանը՝ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

Նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցների հիման վրա անձանց մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Դատախազը ստուգել է որոշման օրինականությունը, որի ընթացքում պարզ է դարձել, որ քննությամբ ձեռք բերված տվյալներն ակնհայտորեն վկայում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց լիազրություններն անցելու, իրենց լիազորությունների մեջ չներգրավված հանցավոր գործողություններ կատարելու մասին, որոնք առաջացրել են հետևանքներ: Այս մասին ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «Մարտի 1»-ի գործի նախապատմությունը և անդրադառնալով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ հասահմանադրական ճանաչվելու փաստին:

«Գործ ունեինք Հայաստանում սահմանադրական կարգի տապալման հետ, և դրա համար Քրեական օրենսգրքում գոյություն ուներ առանձին հոդված՝ 300.1-ը: Գնահատում եմ, որ նախաքննական մարմինը ճիշտ է որակել մեղադրանքը, այսօր էլ եմ ասում, որ ճիշտ է որակել:

Սա Քրեական օրենսգրքի այն հոդվածներից է, որը բարեփոխման է ենթարկվել 2003-ի ընդունվելուց հետո՝ 2009-ին՝ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության պայմաններում: Որտեղի՞ց պետք է նախաքննական մարմինը կամ դատախազը կանխատեսեր հակառակ ելքը: Ճիշտ ենք գնահատել և գնացել ենք դատարան»,- պարզաբանեց Դավթյանը:

Դատախազի խոսքով՝ Սահմանադրական դատարանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց, անկանխատեսելի վարվեց», սակայն, ըստ նրա, ՍԴ-ն Հայաստանի պետական ինստիտուտներից է, և ինքը հարգանքով է վերաբերվում այդ որոշմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: