Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ինձ մոտ տարակուսանք առաջացրեց. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ինձ համար՝ որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդու, շարժման մաս հանդիսացող մարդու, այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրեց,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական դաշինք կազմելու առաջարկի վերաբերյալ հայտարարությանը:

«Շարժումը, որի մաս եմ կազմել ես ու շատ քաղաքացիներ՝ այդ թվում քաղաքական թիմի անդամ լինելով, և որի տրամաբանական շարունակությունը՝ 2008 թ. տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ը՝ այս անգամ ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա»,- ասաց իշխող խմբակցության ղեկավարը` հավելելով, որ շատերն առաջին նախագահից սովոր են լսել միանգամայն այլ բնույթի տեքստեր:

Նա նաև նշեց, որ առաջին նախագահի ելույթից չի եզրահանգել, որ ընդամենը պետք է հեռացնեն Նիկոլ Փաշինյանին և երեք նախագահներից ոչ ոք չհավակնի որևէ պաշտոնի: «Կարծում եմ երկրորդ և երրրոդ նախագահների արձագանքը նույնպես վկայում է, որ նրանք այլ եզրակացություն են արել»,- նշեց Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: