Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

Զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ. այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ տրանսպորտային միջոցի դիմապակին վնասվել էր քարաթափման հետևանքով, ուստի հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հանցադեպի բացակայություն) նախատեսված հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Ստուգմամբ պարզվել է, որ դեպքը տեղի էր ունեցել 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, երբ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ Հ.Հ.-ն իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Շուշի-Գորիս ճանապարհի 8,5-րդ կիլոմետրը: Դեպքի վայր հանդիսացող տեղանքի զննությամբ պարզվել է, որ դրա աջակողմյան հատվածում առկա է 5-6 մետր բարձրությամբ թեքվածք, որի գագաթային մասից ձգվում է մոտ 100 մետր երկարությամբ ժայռանման տեղանք` քարաթափման պարբերական դեպքերի հետքերով, որը ուղիղ թափվում է ճանապարհի երթևեկելի մասը: Տրանսպորտային միջոցի վարորդը գրավոր բացատրությամբ պարզաբանել էր, որ դեպքի պահին ճանապարհի երթևեկելի մասում այլ մեքենա չի եղել, մարդ չի նկատել և քանի որ մեքենայի դիմապակին վնասվել էր հենց աջ հատվածում, ինքը ևս ենթադրել է, որ դա քարաթափման հետևանք էր: Երբ Բերձոր քաղաքի մոտակայքում կանգնեցրել էր մեքենան և ստուգել դիմապակու վնասվածքի աստիճանը, հայտնաբերել է ավազի հատիկներ ու հողի մնացորդներ: