76-ամյա տղամարդը հայհոյում էր և զինված էր․ Մարաշի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Բաժնից և Մարաշի բաժանմունքից շտապ մեկնել են դեպքի վայր: Օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից րոպեներ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 76-ամյա թոշակառու հարևանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյել է, ապա նաև գազային ատրճանակով մեկ անգամ օդ կրակել:

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացրել է օրինական գազային ատրճանակը և մեկ դատարկ պահեստատուփ և տվել խոստովանական բացատրություն:

Ատրճանակն առգրավված է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`