ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ու ՀԿ-ների ներգրավմամբ համատեղ աշխատանքը ՄԻԵԴ վճիռների կատարման գործում ENNHRI-ն ճանաչել է միջազգային առաջատար փորձ

Լուրեր

08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը խթանելու գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) ճանաչել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Մասնավորապես, ENNHRI-ն կարևորել է նման համագործակցությունը, որի արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի բարձրացնել ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը և դրա վերաբերյալ իրազեկվածությունը:

ENNHRI-ն նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը օժտված է առընթեր խորհուրդներ ստեղծելու լիազորությամբ, որոնց կարող են ներգրավվել ՀԿ ներկայացուցիչներ ու անկախ փորձագետներ։ Տարբեր ոլորտի մասնագիտացված ներկայացուցիչների ներգրավվումը խորհրդի կազմում կամ նիստերին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ քննարկումներ ունենալ։ Խորհրդի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները քննարկելուց բացի, քննարկվում են նաև ՀԿ-ների բարձրացրած խնդիրները և առաջարկվում են համատեղ լուծման տարբերակներ։ Նման նիստերի կարող են հրավիրվել նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ։

Պաշտպանին առընթեր խորհրդատվական խորհրդի նիստերին քննարկման նպատակով ընդգրկվում են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված, բայց դեռևս չկատարված վճիռները։

ENNHRI-ն արձանագրել է, որ նման քննարկումներից մեկի արդյունքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀԿ-ի հետ համագործակցությամբ (Հելսինկյան կոմիտե) համատեղ հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցել կայուն համագործակցություն։

Ծանոթագրություն։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ։ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայի տարածաշրջանում՝ համագործակցում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հետ։