Ես էլ եմ եղել չինովնիկ, Քոչարյանն էլ․ ո՞նց է նա այսքան ունեցվածք ձեռք բերել․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.05.2021 | 16:07Շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ՝ ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը:
Երկրորդ նախագահը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել:
«Ես Ռոբերտ Քոչարյանին վիրավորելու, նեղացնելու, զրպարտելու մոտիվացիա | չեմ ունեցել ու չունեմ: Իմ բոլոր հայտարարությունները վերաբերում են միայն նրա պաշտոնավարման տարիներին, ասածներս միայն գնահատականներ են Ռ. Քոչարյանի գործունեությանը»,- դատական նիստի ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:
Նախկին պատգամավորը թվարկեց ժամանակին մամուլում հրապարակված տվյալները Քոչարյանի սեփականությունների, նրա ընտանիքին պատկանող ընկերությունների ցանկը:
«Ես էլ եմ եղել չինովնիկ, պետական աշխատող, Քոչարյանն էլ. պետական պաշտոնյան ո՞նց է այդ ամենը ձեռք բերել: Էս հարցը դուք ձեր մեջ տվեք, հարգելի՛ դատարան»,- հավելեց Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: