ԱԱԾ-ն բացահայտել է Ղազանչի համայնքի նախկին ղեկավարի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարարելու դեպքեր

Լուրեր

06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնապագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
Բոլորը

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները:

Այսպես՝ Ս.Ղ-ն 2014-2016 թվականների ընթացքում Ա.Հ-ին հրամանագրել է որպես համայնքի հաշվապահ և վերջինի կողմից աշխատանքի չհաճախելու ու աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկավճարային՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` աշխատավարձի և վերջնահաշվարկի տեսքով ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ա.Հ-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել է շուրջ 2.100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու հանցավոր մտադրության իրականացումը՝ Ս.Ղ-ն, 2013-2016 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով հարկային գործակալ Ք. Գ-ի հետ, սոցիալապես անապահով անձանց աջակցություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից ելքագրել է շուրջ 700.000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել հիշյալ անձանց, այլ ստանալով այն՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, Ս. Ղ-ն առանց սահմանված կարգի, այն է՝ առանց ավագանու որոշման, իրավաբանական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ներից մեկին, 2013-2014 թվականների ընթացքում, համայնքապետարանից 380.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր կնոջը՝ Վ.Շ-ին իրավաբանական ծառայություններ մատուցելու համար և այդ կերպ վատնել համայնքի բյուջեից ելքագրված գումարները:

Նույն եղանակով, իբր համայնքին գույք և սարքավորումներ վարձակալությամբ տրամադրելու պատրվակով, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին համայնքի բյուջեից ելքագրել է 300.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:

Ս.Ղ-ն 2016 թվականին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Գ-ի հետ կնքել է նաև շինծու պայամանագիր, ըստ որի՝ իբր աշխատակազմի կարիքների համար շահագործման նպատակով, իր անձնական «Ռենո» մակնիշի ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրել է համայնքապետարանի աշխատակազմին, որի դիմաց ստացել է ընդհանուր 180.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:
2016 թվականի հոկտեմբերին Ս.Ղ-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կայացրել է միանձնյա որոշում, կազմել և օգտագործել է իրավունք վերապահող և իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթղթեր, կազմակերպել ձևական աճուրդ, որի արդյունքում իր կնոջը՝ Վ.Շ-ին երկարաժամկետ վարձակալության է տրամադրել համայնքապատկան 2.45 և 3 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը զրկվել է համայնքապատկան գույքը տնօրինելու, տիրապետելու և օրինական աճուրդի կայացման պարագայում իրական եկամուտ ստանալու հնարավորությունից:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և պաշտոնեական կեղծիք կատարելու հիշատակված դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: