Իմ գործողությունները որևէ մեկի կողմից թելադրված չեն. Գևորգ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ կիրառելի նորմը Սահմանադրությանը չի համապատասխանում, ու դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան. «Մենք արձանագրել ենք, որ դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ, հակափաստարկներ ենք ներկայացրել»:

Բաղդասարյանը նշեց, որ ՍԴ որոշումը դատարանի համար առաջացնում է պարտավորություն քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց հենց այդ պարտավորությունը առաջացնող նորմերի սահմանադրականության հետ կապված էլ խնդիր են տեսել, դրա համար միջնորդել են, որ դիմի Սահմանադրական դատարան։

Դատախազը նաև ընդգծեց, որ իր գործողությունները որևէ մեկի կողմից թելադրված չեն։

«Գլխավոր դատախազի կողմից ՍԴ ներկայացված դիմումն ու դատարանում հնչեցված մտքերը դատախազության մտքերն են, որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ, իրավական բավականին լուրջ հարց կա»,- նշեց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: