Նոր Քրեական օրենսգիրք․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Կառավարության ներկայացրած նախագծով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

«Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը, որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ»,-նշեց Հովհաննիսյաը:

Նա նաև հավելեց, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ նախագիծն ընդունվելուց հետո այս պատժատեսակը գործնականում արդյունավետ կիրառելու համար:

«Նախագծերի դրույթների լրամշակման առանցքը կազմել է այն, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Եվ ըստ այդմ նախագծով պատժի համակարգը, ինչպես նաև հատուկ մասի հոդվածի սանկցիաները խմբագրվել են՝ ապահովելու նշված նպատակի իրականացումը»,- ասաց նա:

Նախատեսվել է, որ հանցանք չի համարվում այն արարքը, որը թեև ձևականորեն պարունակում է Քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հատկանիշները, սակայն նվազ վտանգավորության աստիճան ունի, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել: «Այս կարգավորումը հնարավորություն կտա քրեորեն չհետապնդել նվազ վտանգավորության դեպքերը, որոնք պրակտիկ աշխատողների վկայակոչմամբ, շատ են հանդիպում»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատժի համակարգում նախատեսվել է կարգապահական գումարտակում պահելը՝ որպես առանձին պատժատեսակ: Այն կիրառվելու է զինծառայողների նկատմամբ՝ բացառությամբ ավագ ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների:

Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի չափի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: