Արարատը դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ
Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արարատ-Արմենիան»ասյօր ընդունել էր «Արարատին»։
23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Յոհան Գուֆրանը։ Հյուրերը հաշիվը հավասարեցրին 71-րդ րոպեին․ աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը։ 7 րոպե անց Դավիթ Տերտերյանը «Արարատ-Արմենիային» վերադարձրեց առավելությունը, բայց թիմին ավելին անել չհաջողվեց։
Ընդհանուր դրամակայության 2-3 հաշվով պարտությամբ դուրս մնաց հետագա պայքարից։ «Արարատը» 13 տարի անց նորից կխաղա Հայաստանի Գավաթի եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Ալաշկերտը»։