Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ
Մասնագիտական կարողությունները և բարդ տեղանքում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու, ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ:
Զինծառայողները հաղթահարել են ուսումնական արգելագոտին, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները, ստեղծել բարենպաստ պայմաններ յուրային զորքերի առաջխաղացման համար: