Ցամաքային սահմաները բացելը մի շարք խնդիրներ է առաջ բերելու. Վրաստանի առողջապահության նախարար

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Հարևան երկրների հետ ցամաքային ուղիները բացելու կոնկրետ ժամկետներ Վրաստանը չի նշում. ըստ առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի` Վրաստանի ցամաքային սահմանների բացումը կախված է  առաջին հերթին հարեւան երկրներում համաճարակաբանական իրավիճակից, գրում է aliq.ge-ն:

Սահմանային անցակետերում դժվարություններ են առաջանալու, օրինակ` եթե պարզվի, որ քաղաքացին վարակված է,  անհապաղ պետք է նրան իր երկիր վարադարձվելու  որոշում կայացվի: Ըստ նախարարի` ապահովագրության օրենքի մեջ փոփոխություններ անելու կարիք կա։

Հավանաբար պարտադիր բժշկական ապահովագրություն կպահանջվի ցամաքային սահմանային անցակետերով Վրաստան մուտք գործող օտարերկրացիներից: Այս դեպքում կորոնավիրուսով վարակվելու պարագայում զբոսաշրջիկի բուժական ծախսերը կփոխհատուցվեն:

Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմաններն ավելի քան մեկ տարի փակ են: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը փակվեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի  քաղաքացիների համար,  մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը փակվեց: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը: