«Ոտքի տակի ցեխը հո չե՞նք թողնելու». ծնողները շարունակում են բարեկարգել «Եռաբլուր»-ում որդիների շիրիմները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:23
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին
18.02.2026 | 20:12
Max մեսենջերը Պուտինի ընտանիքի անձնական ակտիվն է. հետաքննություն
18.02.2026 | 20:00
Քիչ է մնում՝ ՀՀ կառավարությունը պարախմբով դիմավորի Ադրբեջանից վագոնները․ Ալիևը սա օգտագործում է՝ Արևմուտքից դիվիդենտներ պոկելու․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 19:49
Ի տարբերություն ՀՀ-ի՝ Կրեմլը Ղրղզստանը համարում է ռուսական ազդեցության հաջող օրինակ. բացահայտվել են Ղրղզստանով զբաղվող ԱԴԾ գործակալների անունները
18.02.2026 | 19:39
Վահագն Խաչատուրյանը պարգևատրվել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»
18.02.2026 | 19:30
Քանդվելու են բազմաթիվ տներ․ ինչ են մտածում նորագյուղցիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 19:21
«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Ամուլսարի գործով փաստաբան Նազելի Վարդանյանին
18.02.2026 | 19:14
Ոստիկանները պարզել են Երևանում կրակոցներին մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆ
18.02.2026 | 19:00
Ուրախացնում է ընդդիմադիր ուժերի խոշորացումը․ հեշտ կլինի հետընտրական կոալիցիա կազմել՝ ՔՊ-ին իշխանազրկելու․ Արտակ Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 18:52
Զախարովան ռուսների ազատ արձակումը Մոսկվայի և Բաքվի միջև շփումների առաջնահերթությունն է անվանել
Բոլորը

«Եռաբլուր»-ում ակտիվ շինարարություն է։ Հարյուրավոր շիրիմներից մի քանիսն է, որ դեռ բարեկարգված չեն։

Տիգրան Բաղդասարյանն իր հարազատի շիրիմը չէ, որ բարեկարգում է, բայց ասում է՝ բոլորն են հարազատ այստեղ։ Արդեն քանի՞ զինվորի շիրիմ է բարեկարգել՝ չի հիշում, հաշիվը կորցրել է։ Միայն ասում է՝ արդեն 7 ամիս օրը սկսվում ու ավարտվում է Եռաբլուրում։

Ռիտա Դավթյանն ամիսներ առաջ է բարեկարգել որդու՝ Գագիկ Աբրահամյանի շիրիմը։ Գիտի՝ ապամոնտաժելու են, բայց կարևորը հիմա մաքուր է տարածքը։ Գրեթե ամեն օր այստեղ է՝ որդու կողքին։ Իսկ միանման գերեզմաններ ունենալու նախաձեռնությանը կողմ է։

«Եռաբլուր»-ում հուղարկավորված տղաների հարազատներին նախապես են զգուշացնում, որ պետության բյուջեով բոլոր շիրիմները բարեկարգվելու են։ Թեև դժգոհողներ էլ կան՝ ուշ են իմացել նախագծի մասին։ Պաշտպանության նախարարությունն օրեր առաջ նաև խնդրանքով դիմեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների հարազատներին՝ զերծ մնալ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց։

Սամվել Սամվելյանն իր ծանոթի որդու շիրիմն է բարեկարգում, ասում է՝ հիմնական։ Հետո ուղեկցում է մեկ այլ գերեզմանի մոտ՝ իր բարեկամինն է։ Ամիսներ առաջ են բարեկարգել՝ հիմնավոր։ Կքանդեն, թե՝ ոչ, դեռ չգիտի։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի պետ, մայոր Սմբատ Գալստյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ հաճախ են ծնողները դիմում՝ սեփական միջոցներով ու ձևով իրենց որդիների գերեզմանը բարեկարգելու ցանկությամբ, բայց բոլոր դիմումները մերժվում են։ Իսկ ինչ են անելու հիմնովին կառուցապատված գերեզմանների պարագայու հարցին ի պատասխան՝  մայոր Գալստյանը նշում է՝ խնդրի մասին զեկուցվել է վերադասներին։

Սմբատ Գալստյանը նաև մանրամասնում է՝ բարեկարգման նախագիծն արդեն ավարտված է։ Ժամկետները դեռ հստակ չեն, բայց պետք է գոնե մինչև տարեվերջ ավարտեն։ Մայորը նաև քառօրյա պատերազմի զոհերի տապանաքարերն է ցույց տալիս՝ նշելով՝ վերջում այսպիսի տեսք է ունենալու, պահպանվելու է հավասարության սկզբունքը։ Հիմա մանրամասներն են քննարկում՝ քարի տեսակ և այլն։ Քննադատությանը, թե ուշացնում են, մայոր Գալստյանն արձագանքում է՝ ամեն ինչ իր ժամկետներն ունի։

Ի դեպ, վերջին տվյալներով՝ Եռաբլուրում արդեն հուղարկավորվել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 838 հերոս։ Քաղաքային և ընտանեկան գերեզմանոցներում հուղարկավորվածների շիրիմների կառուցապատման համար, Կառավարության որոշմամբ, գումար հատկացվելու է՝ 1 մլն 400 հազարական դրամ՝ սեփական ուժերով դրանք բարեկարգելու համար։ Պաշտպանության նախարարությունից նշում են՝ կան քաղաքային գերեզմանատներ, որտեղ առանձին տարածքում են հուղարկավորվել պատերազմում զոհված տղաները, օրինակ՝ Գյումրիում, Աբովյանում։ Նման դեպքերում համայնքին գումար փոխանցել չեն կարող, բայց ծնողները, ՊՆ-ից փոխանցված գումարը ստանալուց հետո, ներքին համաձայնությամբ ու սեփական նախաձեռնությամբ կարող են միանման կառուցապատում իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան