Չի կարող հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ. Գոռ Աբրահամյան

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

Փաստաբան Բենիկ Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որի իմաստն այն է, որ ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության. գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած դեռևս ապրիլի 27-ից: Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագիրը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել:

Այսինքն նշվածներից առանձին անձինք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ:

Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ աավելի շուտ հակառակ տրամաբանությամբ:

Հետևաբար մեր գործընկերոջը հորդորում ենք փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել և թյուր կարծիք չձևավորել»,- գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ  ինքը, Արծվիկ Մինասյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են Երևանի քննչական վարչություն: