Հույս ունենք երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձի և փողերի լվացման հարցերով Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ փոխըմբռնման հուշագրեր կնքել. ՀՔԾ պետը՝ դեսպանին

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոյին և դեսպանության ֆինանսների, մարդկային ռեսուրսների և ադմինիստրացիայի ղեկավար Անժելա Խաչատրյանին. տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Կարևորելով իրավապահ ոլորտում Շվեյցարիայի հետ վերջին տարիների ընթացքում արդեն իսկ ձևավորված համագործակցային ամուր հիմքերը և, մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մի շարք քրեական գործերով Շվեյցարիայի իրավապահ մարմիններ ուղարկված իրավական փոխօգնության հարցումների կատարման ուղղությամբ արձանագրված շոշափելի արդյունքները` կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:

Նշելով, որ Հայաստանը և Շվեյցարիան, որպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ պետություններ, արդեն իսկ ստանձնել են միմյանց իրավական փոխօգնություն տրամադրելու պարտավորություններ, Սասուն Խաչատրյանն ընդգծել է. «Մենք շատ ենք կարևորում Շվեյցարիայի առաջադեմ փորձի ուսումնասիրումը կոռուպցիոն բնույթի, այդ թվում` երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի և փողերի լվացման դեպքերի քննության արդյունավետության բարձրացման հարցում և հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ աշխատանքներ կտարվեն փոխադարձ այցերի ու վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև Շվեյցարիայի` համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ փոխըմբռնման հուշագրեր կնքելու ուղղությամբ»:

Դեսպան Լազզարոտտոն վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը` աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դրա շրջանակներում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ հետ համատեղ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը միտված է աջակցել Հայաստանի իրավապահ մարմինների հակակոռուպցիոն պայքարի օրակարգին` կարողությունների զարգացմանն ու քաղաքականության մշակմանն օժանդակելու միջոցով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` դեսպանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված իրավական համագործակցության համար` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում հայկական կողմի կարողությունների զարգացմանն աջակցելը երկու երկրների միջև իրականացվող համագործակցային քաղաքականության բաղադրիչներից է:

Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ երկկողմ համագործակցային կապերն ընդլայնելու և զարգացնելու նպատակով տարվող աշխատանքները շարունակական կլինեն: