Նոր Նորքի մի գետնանցումում պատանու են դանակահարել․ հանցագործությունը բացահայտվել է

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ապրիլի 20-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա հայտնել էր, որ Գալշոյան փողոցում ընկելիս է ստացել վնասվածքը։
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալ.

Չնայած երիտասարդի հայտնածին՝ իրավապահները կասկածներ ունեին, որ վնասվածքը սուր-կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր, ինչը պարզելու ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ պատանին դանակահարվել էր Նոր Նորքի 6-րդ զանգվածի գետնանցումներից մեկում։ Ճշտվեց նաև դանակահարողի ինքնությունը՝ Երևանի 17-ամյա բնակիչ էր։ Նա ապրիլի 21-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր: