Դատախազության դիմաց երեկ տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել
Հասարակություն
23.04.2021 | 13:38Քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Դատախազության շենքի առջև ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների բողոքի ակցիա իրականացնողներից 14 անձ էր բերման ենթարկվել, մեկ ոստիկան հոսպիտալացվել էր։