Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց գրավի դիմաց ազատել նրան

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով այսօրվա նիստին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Ն.Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը կրկին փոփոխելու վերաբերյալ՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նարեկ Սարգսյանը, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, կրկին հայտնվեց կալանավայրում։ Պաշտպանը հայտնեց, որ 5 ամսից ավելի ազատության մեջ լինելով՝ իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հավելելով, որ եթե դատարանը գտնի, որ ավելի մեծ գումարով կարող է փոփոխվել խափանման միջոցը, ապա Նարեկ Սարգսյանի ընկերները պատրաստ են վճարել հավելյալ գումարը։

Դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով վարույթից թաքնվելն ու գործի քննությանը խոչընդոտելը։ Դատարանը Վահե Միսակյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին՝ արտահանձնվել Հայաստանին։ 1 տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը նրան գրավով ազատ էր արձակել, իսկ Վճռաբեկ դատարանը վերջերս վերացրել էր այդ որոշումը։

Լիլիթ Շաբոյան