Ազգականին դանակահարած ու ոստիկանների ուղղությամբ կրակած տղամարդը կրակել է իր ծնոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ապրիլի լույս 22-ի գիշերը Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց. դանակահարված տղամարդ էր տեղափոխվել բուժօգնության։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ 60-ամյա տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու։

Օպերատիվ խումբը բուժհաստատություն հասնելուց րոպեներ անց մեկնեց Էջմիածնի Օստրովսկու փողոց, որտեղ, ըստ տեղեկությունների, դանակահարվել էր տղամարդը։ Օստրովսկու փողոցում արնանման հետքեր կային։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները պարզեցին՝ ինչ էր կատարվել։

Ըստ տեղեկությունների՝ 60-ամյա տղամարդուն դանակահարել էր ազգականը, որի «Մերսեդեսը» տարածքում էր։ Շուտով հայտնի դարձավ, որ նա ևս թաղամասում է, ավելին՝ հրազենով զինված։ Դեպքի վայր ժամանեցին ոստիկանական նոր ուժեր, նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Քրեական հետախույզները, խմբերի բաժանված, սկսեցին որոնողական միջոցառումները։

Այդ ընթացքում 40-ամյա տղամարդը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ ու կրկին անհետացել մթության մեջ։ Արդեն մոտավոր հայտնի դարձավ նրա թաքնվելու վայրը, որտեղից տղամարդը պահանջում էր, որ ոստիկանները հեռանան՝ սպառնալով կրկին կրակել։ Իրավապահները սկսեցին բանակցել՝ համոզելով զենքը վայր դնել ու մոտենալ իրենց։ Այդ ընթացքում լսվեց ևս մեկ կրակոց։

Քրեական հետախույզների խմբերը տարբեր ուղղություններով զգուշորեն մոտեցան ու տեսան, որ տղամարդը կրակել էր իր ծնոտին։ Վաղարշապատի ոստիկանները նրան արագ հասցրին հիվանդանոց։

Հանցագործության գործիք ինքնաձիգն առգրավվել է։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։