Դատավորի անաչառության հետ կապված կասկած կա․ Արա Ղարագյոզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
Բոլորը

Կա տեսանյութ, կան ցուցմունքներ, և պետք է արդեն լիներ նաև դատավճիռ, բայց արդարադատություն տեղի չի ունենում: Այս մասին «Հակագազով ցուցմունք կորզելու գործ. ինչո՞ւ է ձգձգվում դատական քննությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Անհասկանալի է դատավորի պահվածքը, 3 օր առաջ այդ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն եմ ուղարկել նախագահող դատավորին: Արդեն կասկածներ ունենք, որ դատավորը խուսափում է արդարադատության իրականացունից: Դատավորի անաչառության հետ կապված կասկածներ կան»,- նշեց Ղարագյոզյանը:

Նշենք, որ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց 12 տարվա վաղեմության «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում բերման ենթարկված քաղաքացուց:

Հրապարակված տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ:
Մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանին և նույն բաժնի նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանին, որն այժմ Ճամբարակի բաժնի պետն է, նրա լիազորությունները կասեցված են:

2020-ին գործը մտավ դատարան: Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին: Սակայն դատավորը հրաժարվում է քննել գործը։

Մանրամասները՝ տեսանյութում: