Երևանում հերթական արձանն են վնասել․ ինչո՞ւ են հուշարձանները հայտնվում վանդալների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։ Սա եզակի դեպք չէ։ Հուշարձանների ու արձանների գողության, պղծման, վանդալիզմի դեպքերը վերջին ամիսներին նկատելիորեն ավելացել են:

Հայաստանի տարածքում շուրջ 25 հազար միավոր հուշարձան կա, որոնք գրանցված են պետական ցուցակներում, և այս թիվը օրեցօր ավելանում է: Թիրախի կենտրոնում են հատկապես մայրաքաղաքի արձաններն ու հուշարձանները: Հունվարի 14-ին գողացել էին Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը, փետրվարի 12-ին՝ պղծել Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, մարտի 14-ին «Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի արձանը, մարտի 24-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնից՝ գրող Շուշանիկ Կուրղինյանի արձանը, իսկ հաջորդ օրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված լրագրողի արձանի ոտքերը:

Հուշարձանների վնասման, վանդալիզմի դեպքերի համար սահմանված պատժամիջոցները տարբեր են՝ տուգանքից մինչև 3-5 տարվա ազատազրկում՝ կախված նրանից, թե արձանը գողացվել է, պղծվել, թե՞ վնասվել։ Ամեն դեպքում, մշակութային գործիչների կարծիքով, սահմանված պատժատեսակները մեղմ են։

Լոռեցի Սաքոյի արձանն ի սկզբանե տեղադրված է եղել Երևանում։ Մի քանի անգամ այն վնասել են, կոտրել, գողացել։ Միայն 7 տարի հետո է արձանը վերականգնվել հեղինակ Սարգիս Բաղդասարյանի քանդակագործ որդու՝ Աշոտ Բաղդասարյանի կողմից: 2 ամիս տևած աշխատանքներից հետո այն տեղադրվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում:

Ավելացող այսպիսի դեպքերից խուսափելու համար պարզապես պետք է վերահսկողություն սահմանել։ Մշակութային արժեքները պաշտպանելու ամենաարդյունավետ ճանապարհը դա է՝ վստահ է մշակութաբան Կարինե Հակոբյանը։

Պետական մարմիններն այդ հնարավորությունը չունեն՝ հակադարձում է ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Ի դեպ՝ պղծում կամ վնասում են հատկապես քար-մետաղ համակցությամբ մշակութային արժեքները: Իսկ դրանք հին տեսքի բերելու համար ժամանակ ու միջոցներ են անհրաժեշտ:

Ոստիկանությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշեցին, որ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է արձանների գողության 4 դեպք, որից 2-ը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում՝ Երևանի տարածքում արձանագրվել և բացահայտվել է վանդալիզմի 2 դեպք՝ վնասել են «Հաղթանակ» զբոսայգում «Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում» տեղադրված հուշաքարը և «Օղակաձև» զբոսայգում տեղադրված «Հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության» հուշարձանը: Մյուս՝ չբացահայտված դեպքերի վերաբերյալ համապատասխան միջոցառումներ են իրականացվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարինե Հովհաննիսյան