ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Կարծում եմ՝ հների և նորերի միջև մանդատների առևտուր է եղել՝ Կրեմլի թելադրանքով. Եղիշե Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք խորը ճգնաժամի մեջ ենք, առաջիկա խորհրդարանական ընտրություններն իբրև թե ուղղված են հանդարտեցնելու, հանգստացնելու իրավիճակը, բայց մենք ավելի խորը ճգնաժամի մեջ ենք ընկնելու: Այս քաոտիկ, անըմբռնելի, անընկալելի վիճակում, որում հայտնվել է մեր երկիրը, քարոզարշավ իրականացնելն ամբարտավանություն է, աննամուսություն երկրի նկատմամբ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը, որպես պետություն, ոչինչ չի անում՝ իր մեջքն ուղղելու, դաշնակիցներ գտնելու և գերիներին վերադարձնելու ուղղությամբ։

«Կարծում եմ՝ փոխադարձ համաձայնությամբ հների և նորերի միջև Ազգային Ժողովի մանդատների առևտուր է եղել՝ Կրեմլի թելադրանքով»,- ասում է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքներին, թե Բաքուն չի կարող թույլ տալ ՀՀ-ին բերել իր բանակը մի վիճակի, որով այն կարող է սպառնալիք լինել երկրի համար, պարոն Պետրոսյանը նկատում է. «Հայաստանում պետության գլուխ պետք է գան այրեր, որոնք մտահոգ կլինեն երկրի ապագայով: Այդ ժամանակ միայն կարող է Ալիևին պատասխան տրվել, իսկ այս իշխանությունը չի կարող պատասխանել, ասածն էլ «օյին» չէ»:

Նա խոսում է նաև այն մասին, որ Հայաստանի ռազմավարական թիվ մեկ դաշնակից համարվող Ռուսաստանը դեմ է արտահայտվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

«Սա ռազմավարական դաշնակցի քողի տակ Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամ երկիր է, որն օգտագործում է մեր թուլությունը նրանց և, բնականաբար, իր իմպերիալիստական շահերը սպասարկելու համար»,- կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան