Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը․ ՄԻՊ

Լուրեր

07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:14
Սիմոնյանը տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժած տարբերակ և ընտրողաբար է ներկայացրել ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
07.04.2026 | 18:36
Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին
07.04.2026 | 18:25
Թրամփը՝ Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» մասին // ԸՕ-ի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
07.04.2026 | 17:58
Իրանի Խարգ կղզում պայթյուններ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 17:49
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնել է 7․3 մլն դրամ վնասը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձանագրելով մի շարք խնդիրներ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում։

«ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ և այլ գյուղեր):

Այս մասին երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրին խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները: Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Կրակոցներից բացի, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Ճակատեն ու մյուս գյուղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան և այլ համայնքներ միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականների ներկայությունը լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով:

Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը:

Ֆիզիկական սնձեռնմխելիությունից բացի, դա ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիությունը: Այդ ճանապարհին արհեստական հիմքերով տեղադրված են ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում ադրբեջանական զինվորականների տեղակայման համար` դրանց իբր պահպանության համար:

Գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն և այլն) բնակիչները այս անգամ ևս նշեցին, որ գյուղերի հարևանությամբ նրանց ներկայության պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արոտավայրերից ու մասնավոր հողատարածքներից օգտվելը (որպես եկամտի աղբյուր), այդ թվում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայության պայմաններում: Օրինակ` Սրաշեն գյուղում բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցներ են արձակվել անգամ տեսնելով անզեն աչքով գյուղացուն հողամասում աշխատելիս:

Ակնհայտ է, որ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում:

Ադրբեջանական զինվորականների տեղակայումները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն այդ վայրերից»,- գրել է Արման Թաթոյանը: