Մեդալը բերել է տաքսիստը գիշերը 11-ին և ասել՝ ես ոչ մի կապ չունեմ. վրդովված ծնողները հերքում են ՊՆ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի երեկվա գրառումը, որ քրոջ զոհված որդու մեդալը ծնողներին հանձնել է տաքսու վարորդը, արագորեն տարածվեց համացանցում։

Դեռ երեկ Factor TV-ին պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարությունից, որտեղից ասացին՝ զբաղվում են խնդրով՝ հասկանալու համար, թե որն է եղել միջադեպի պատճառը։ Այսօր արդեն ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այդ գրառումն իրականության հետ որևէ աղերս չունի՝ մանրամասնելով․ Ռոբերտ Կարապետյանի՝ ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանն աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմից է եղել Ռոբերտ Կարապետյանը: Նախարարությունից նաև նշում են, որ լեյտենանտ Ապրեսյանը ցանկացել է մեդալը զոհված զինծառայողի հարազատներին հանձնել իրենց տանը, սակայն մերժում ստանալուց հետո այն հանձնել է զինծառայողի շիրմի մոտ՝ նրա հորը:

Ռոբերտ Կարապետյանի մայրը՝ Նառա Եղիազարյանն էլ իր հերթին Factor TV-ի հետ զրույցում հակադարձեց՝ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Մայրը Պաշտպանության նախարարությանը նաև հարց է ուղղում՝ կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպե՞ս պարգևների հանձնման արարողակարգի բաղադրիչ է: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է 1990-ականներից։ Ասում է՝ արատավոր այդ երևույթը նոր չէ։

Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ դեռևս հրապարակային ցավակցական խոսք էլ չի հնչել։

Ի դեպ՝ նման վերաբերմունքի մասին օրեր առաջ Factor TV-ն կրկին բարձրաձայնել էր․ պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գառնիկ Անտոնյանի հորը նույնպես որդու մեդալը տաքսիով էին ուղարկել։ Արմեն Անտոնյանը մոտ 1 ամիս սպասելուց հետո նամակով դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որից 2 օր անց զանգահարել են համայնքապետարանից ու կանչել մեդալը ստանալու։

Զոհված տղաների համար կազմակերպված մեդալների հանձման արարողությունն է, տեսանյութը Գառնիկ Անտոնյանի ընտանիքն է տրամադրել։ Ծնողներն ասում են՝ այդպիսի օրինակները շատ են։ Շատերը նույնիսկ որդիների զոհվելու մասին մանրամասներ չեն կարողանում իմանալ։ Ռոբերտ Կարապետյանի մայրը նշում է՝ մինչ օրս տեղեկություն չունեն, թե իրենց որդին որտեղ, ինչ հանգամանքներում ու երբ է զոհվել։

Սգավոր ծնողները պատկան մարմիններին հիշեցնում են՝ ամենաթանկն են տվել հայրենիքին ու շեշտում՝ արժանի վերաբերմունք չեն խնդրելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան