Նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով քրեական գործի հարուցումը մերժվել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության հարցով քրեական գործի հարուցումը Հատուկ քննչական ծառայությունը մերժել է։ Այդ հարցով դիմել էին 53 փաստաբաններ։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Factor.am-ին ասաց, որ սպասում են քննիչի կողմից հավաքված նյութերը ստանալուն, որպեսզի այս որոշումը վերադասության կարգով բողոքարկեն ՀՀ Գլխավոր դատախազությունում, իսկ եթե այս կառույցն էլ մերժի գործ հարուցել, ապա արդեն կգնան դատական ճանապարհով։

ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հավելենք, որ նախագահի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկը չստորագրելուց, բայց և ՍԴ չդիմելուց հետո 53 փաստաբաններ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ։ Նրանք պնդում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առնվազն 10 տարի Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել (2003-2012 թթ.), իսկ ՀՀ նախագահ է ընտրվել 2018 թվականին: Այս պարագայում չի ապահովվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը:

Լիլիթ Շաբոյան