54-ամյա տղամարդը հրազեններով կրակել է․ Էրեբունու քրեական հետախույզները նրան վնասազերծել են

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Ապրիլի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Արցախի փողոցի 8/16 շենքի մոտ կրակում են։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերտիվ խումբը, որին միացել էին քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու տարածքային քննչական բաժնի ծառայողները, ինչպես և փորձագետներ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգով ու որսորդական հրացանով կրակոցներ արձակած տղամարդը տեղում էր, հրազեններն էլ՝ ձեռքին։ Տղամարդն իրավապահներին  հայտնեց, որ ինքնասպան կլինի։ Հնարավոր հետևանքները վայրկյան առաջ կանխելու համար անհրաժեշտ էր գործել ոչ միայն արագ, այլև պրոֆեսիոնալ, ինչն արեցին Էրեբունու բաժնի քրեական հետախույզները։

Նրանց հաջողվեց վնասազերծել տղամարդուն ու բերման ենթարկել բաժին, որտեղ պարզվեց ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 54 տարեկան։ Դեպքի վայրում, գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգից ու «ԻԺ» հրացանից բացի, կային նաև տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ, կրակված պարկուճներ, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ և այլ ռազմամթերք։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Բերման ենթարկված տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։

 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։

`