Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ցավակցական խոսք են հղել ամերիկահայ հայտնի գործիչ Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում և Սփյուռքում ապրող շատ հայերի համար նա յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ վարչապետի և Աննա Հակոբյանի ցավակցական խոսքում նշված է. «Իմ և կնոջս՝ Աննա Հակոբյանի անունից ցավակցում եմ անվանի մտավորական Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Սփոփանքի և վշտակցության խոսքեր ենք ուղղում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին։

Վարդան Գրեգորյանը հայկական սփյուռքի վերջին տասնամյակների ամենավառ և ճանաչված ներկայացուցիչներից մեկն էր։ Դասավանդելով ամերիկյան մի շարք համալսարաններում՝ Վարդան Գրեգորյանն այնուհետև դարձել է համաշխարհային համբավ ունեցող Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի նախագահը և իր աշխատանքային գործունեությունն ավարտել ԱՄՆ հռչակավոր Քարնեգի կորպորացիայի նախագահի պաշտոնում։ Նա իր ողջ կյանքը դրել է ի սպաս Միացյալ Նահանգներում կրթության և գիտության զարգացմանն ու ժողովուրդների և մշակույթների միջև ճանաչելիության ու  փոխվստահության ամրապնդմանը, արժանացել է ԱՄՆ նախագահի «Ազատության» շքանշանին։

Վարդան Գրեգորյանը, լինելով մեծ հայրենասեր, մշտապես ներգրավված է եղել ամերիկահայ համայնքի կյանքում։ Պատահական չէ, որ սերելով Իրանի Թաբրիզ քաղաքի հայկական ընտանիքներից և ուսանելով Բեյրութի հայկական կրթօջախներում, նա երիտասարդ տարիներից ի վեր հոգևոր ամուր թելերով կապված է եղել իր ժողովրդի հետ և ապրել նրա կյանքով։ Իսկական հայ մտավորականի և հումանիստի խառնվածքն էր պատճառը, որ իր կյանքի վերջին տարիներին նա դարձավ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը։

Հայաստանում և Սփյուռքում ապրող շատ հայերի համար Վարդան Գրեգորյանը յուրատեսակ փարոս և ընդօրինակման կերպար էր։ Նրա բացակայությունը մեծ կորուստ է լինելու մեր ժողովրդի համար։

Ես և Աննան ջերմորեն ու մեծ տպավորություններով ենք հիշում պարոն Գրեգորյանի՝ բացառիկ մարդու հետ հանդիպումները»։