ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ-ը հրապարակել է 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով խոշորագույն 1000 հարկատուների ցանկը։ Դրա մեջ այս անգամ ներառվել են նաև պետական կառույցները, ինչի արդյունքում Պաշտպանության նախարարությունը դարձել է Հայաստանի երկրորդ խոշորագույն հարկատուն։

Նախարարությունը երեք ամսում վճարել է ավելի քան 15 մլրդ դրամ հարկ։ Դրա մեծ մասը՝ շուրջ 12,8 միլիարդ դրամը, եկամտահարկն է, որը գանձվում է աշխատավարձերից և նման այլ վճարներից։ Եվս շուրջ 2 մլրդ դրամ նախարարությունը վճարել է ավելացված արժեքի հարկի գծով։

Առաջին խոշորագույն հարկատուն, ինչպես և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է։ Այն ընդհանուր առմամբ վճարել է 18,7 մլրդ դրամ հարկ՝ առաջին երեք ամսվա ընթացքում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցանկում երկրորդն էր «Գրանդ Տոբակոն», որն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրեթե 5 անգամ կրճատել է վճարած հարկերը և հայտնվել է 7-րդ տեղում։

Այս տարի երկրորդ տեղը գրաված Պաշտպանության նախարարությանը հետևում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ նույնպես ավանդաբար առաջատարների թվում է։ Այս ընկերությունը վճարել է ընդհանուր 9,8 մլրդ դրամ հարկ։

Հաջորդ հորիզոնականները զբաղեցնող ընկերությունների և կառույցների վճարած հարկերի չափերը զգալիորեն զիջում են առաջատարների վճարած հարկերին։ Այսպես, չորրորդ հորիզոնականում գտնվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որ մշտապես առաջատարների թվում է, վճարել է շուրջ 4,1 մլրդ դրամ, ինչը ավելի քիչ է երրորդ հորիզոնականը զբաղեցնող հարկատուի ցուցանիշից։

Առաջատար հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը նույնպես մշտական առաջատարներից է։ Այս ընկերությունը շահագործում է Սոթքի հանքը, որը պատերազմից հետո վտանգված է, քանի որ հանքավայրի մի մասը խորհրդային սահմանների միջոցով արված բաժանման հետևանքով մնացել է ադրբեջանական կողմին հանձնված Քարվաճառի շրջանում։

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ խոշորագույն հարկատուների ցանկում զգալի խզվածք կա, քանի որ առաջին 20 հորիզոնականները զբաղեցնող կառույցները և ընկերությունները միասին ապահովել են այս 1000 հարկատուների վճարած հարկերի շուրջ ⅓-ը կամ 85,2 միլիարդը՝ 260,2 միլիարդից։